Չատինյան Ա., Խաբել են նաև ՏՄՊՊՀ նախագահին, //Կապիտալ, 2010, 7 սեպտեմբերի:
Հայաստանում ցորենի ալյուրի շուկայում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտները գների բարձրացումը հիմնավորելու նպատակով թյուր տեղեկություններ են տրամադրել ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին: Որպես պատճառաբանություն նրանք բերել են բեռնափոխադրման սակագների բարձրացումը, մինչդեռ բեռնափոխադրողները, այդ թվում նաև` “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերությունը, հերքում են այդ փաստը:
Թերթն անդրադարձել է Հայաստանում ավտոմեքենաների տեխզննման կայանների գործունեության կարգն ազատականացման վերաբերյալ ՀՀ կառավարության օգոստոսի 26-ի նիստի որոշմանը, ըստ որի, Հայաստանում կավելանան տեխզննման կայանները, կներդրվեն նոր տեխնիկա եւ նոր հոսքագծեր: Մեքենաների սեփականատերերը հնարավորություն կունենան ոչ թե պարտադրված տեխզննումն անցնելու ըստ մեքենայի հաշվառման վայրի, այլ ցանկացած տեղում: Ըստ հոդվածագրի, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նշել է, որ տեխզննման կայանների ազատականացմանը հաջորդող քայլը պետք է լինի դրանց վերահսկողության խստացումը:
Թերթը գրում է, որ վերջին ամիսներին Հայաստանում սննդամթերքի կտրուկ գնաճի, այդ թվում`հասարակությանն առաջին հերթին մտահոգող ալյուրի և հացի գների թանկացման մեջ մեղավորության զգալի բաժին ունի “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ-ն և, ըստ ամենայնի, ՓԲԸ տնօրեն Շևքեթ Շայդուլինն անձամբ:
Ուղևորափոխադրումների ծավալը աճել է 3.9 տոկոսով, // Հայաստանի Հանրապետություն, 2010, 3 սեպտեմբերի:
Թերթը, հղում կատարելով “Արմենպրես”-ին ,տեղեկացնում է, որ Հանրապետությունում 2010թ-ի յոթ ամիսներին ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղեւորափոխադրումների ծավալը 2009թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 3.9 տոկոսով` կազմելով 145 մլն 995 հազար 600:
Կառավարությունը $2 միլիոնով “Ապավեն” ՍՊԸ հայկական խոշոր առաքիչ ընկերությանն է վաճառել պետության սեփականությունը հանդիսացող և մինչ այդ “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ կողմից շահագործվող տերմինալային և պահեստային երկաթուղային համալիրները: Այս մասին “Արմինֆոյի” թղթակցին հաղորդել է “Ապավենի” գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:
Սիմոնյան Ա., ՀԿԵ ընկերության բյուջեն մեծացել է, //Առավոտ, 2010, 1 սեպտեմբերի:
Հոդվածի հեղինակը գրում է, որ այս տարվա առաջին 7 ամիսներին “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերությունը պետբյուջե է վճարել մոտ 2,5 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարած վճարումների համեմատությամբ աճել է 86,5 տոկոսով: Հեղինակի խոսքերով`ընկերության բյուջեն տարեցտարի մեծանում է, բայց ծառայությունների որակը դրանից չի փոխվում:
Ա. Հ., Վերին Լարսի “վրացական –օսական” կիրառությունը, // Ազգ, 2010, 31 օգոստոսի:
Թերթը հղում կատարելով “Ինտերֆաքս” գործակալությանը, տեղկացնում է, որ արդեն իսկ Թբիլիսիի կենտրոնական ավտոկայանից միկրոավտոբուսները մեկնում են Թբիլիսի-Վլադիկավկազ-Թբիլիսի երթուղով: Ուղևորներին հասցնելով Վերին Լարսի անցակետ` մաքսակետն ու անձնագրային ստուգումն անցած ուղևորները ճանապարհը շարունակում են արդեն ռուսական կողմում սպասող միկրոավտոբուսով: Հեղինակի խոսքերով` Վերին Լարսի անցակետը, ստացվում է, հարկավոր է նաև Վրաստանին և ոչ թե միայն` Հայաստանին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը ուղևորափոխադրման տնօրինությունում կատարել է կադրային փոփոխություններ: «Կապիտալի» ունեցած տեղեկությունների համաձայն, պատճառը` առաջին հերթին հանգստացողների ու տրանսպորտի և կապի նախարարի դժգոհություններն են:
Նույնը տես նաև`
Տեղափոխվել են, //Հայկական ժամանակ, 2010, 31 օգոստոսի:
Բաբայան Ն., Որ ջուր լիներ` կփրկվեի՞ն, //Առավոտ, 2010, 28 օգոստոսի:
Հեղինակը գրում է, որ օգոստոսի 26-ին Սևան-Դիլիջան ավտոմայրուղում` Դիլիջանի թունելում տեղի ունեցած դժբախտ պատահարը հնարավոր էր կանխել, եթե թունելի անվտանգության համակարգն աշխատեր:Այրված ավտոբուսի վարորդի խոսքերով` թունելի հակահրդեհային խողովակները դատարկ էին, այդ պատճառով էլ չի կարողացել կրակը մարել:
Դավթյան Ն., Ղեկավարները փոխվել են, //Առավոտ, 2010, 27 օգոստոսի:
Հեղինակը գրում է, որ “Հայփոստը” բարեփոխումներ կատարելու ճանապարհին որոշել է Լոռու մարզի 8 քաղաքային և 105 գյուղական համայնքներից աղբահանության վճարների համար նախկին 2%-ի փոխարեն պահանջել 10%` հավաքված գումարից: Սակայն դրանից Վանաձորի մասնաճյուղը ոչինչ չի շահում, բնակիչները դժգոհում են, իսկ համայնքապետարանների հետ պայմանագրերը կասեցվել են:
Ա. Սիմոնյան, Տեխզննումը կհեշտանա, //Առավոտ, 2010, 27 օգոստոսի:
ՀՀ կառավարության որոշմամբ` տեխզննման կայանների գործունեության կարգն ազատականացվեց: Կառավարության նիստին հաջորդած ասուլիսում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը մանրամասնելով գործընթացի հետ կապված խնդիրները, նշել է, որ հաջորդ քայլը խիստ վերահսկողություն սահմանելը կլինի:
Նույնը տես նաև`
Ով ուզի` տեխզննում կանցկացնի, //Ժամանակ, 2010, 27 օգոստոսի,
Տեխոսմոտրի տոշկա չբացե՞նք, //Հայկական ժամանակ, 2010, 27 օգոստոսի,
Ա. Գասպարյան, Ավտոսիրողները զերծ կմնան քաշքշուկներից, // Հայաստանի Հանրապետություն, 2010, 27 օգոստոսի:
Բարք տեղակալաց, //Հայկական ժամանակ, 2010, 27 օգոստոսի:
Օգոստոսի 26-ին կառավաության մամուլի սրահում կադաստրի նախկին նախագահ, ներկայումս ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանից լրագրողները փորձեցին պարզաբանումներ ստանալ, օրեր առաջ նույն սրահում, ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանի կողմից արված հայտարարության վերաբերյալ, թե Երվանդ Զախարյանի` կադաստրի նախագահ նշանակվելուց հետո կոռուպցիան այդ մարմնում վերացել է: Նախարարը լրագրողներին խորհուրդ է տվել այդ հարցի մեկնաբանությունը ստանալու համար դիմել Աշոտ Մուսայանին, քանի որ “նա շատ սուր աչք ունի եւ վստահաբար կարող է ասել կոռուպցիան որքանով է տեղափոխվել տրանսպորտի նախարարություն, եւ որքանով է մնացել կադաստրում”:
Նույնը տես նաև`
Ա. Սիմոնյան, Տեխզննումը կհեշտանա, //Առավոտ, 2010, 27 օգոստոսի:
2010 թվականի ընթացքում ռուսական կողմն իրականացնելու է «Հարավկովկասյան երկաթուղիների» կողմից ստանձնած ներդրումային ծրագիրն ամբողջությամբ: Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ նախորդ 2 տարիների ընթացքում կար մի փոքր ծավալների կրճատում եւ ծրագիրը կոնցեսիոն ներդրումային մասով չէր կատարվում:
Հովակիմյան Գ., Շրջանառության մեջ դրվեց “Պատվո բլուր” նամականիշը, //Հայաստանի Հանրապետություն, 2010, 21 օգոստոսի:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում ռուսական պատվիրակության կազմում ժամանած ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 0010 բաժանմունքում երեկ մասնակցեց “Պատվո բլուր” փոստային նամականիշի մարման պաշտոնական արարողությանը:
Նույնը տես նաև`
Շամշյան Գ., Փող է բերում` մի մաքրեք, //Առավոտ, 2010, 21 օգոստոսի,
Погашены памятные марки, //Голос Армении, 2010, 21 օգոստոսի:
Մարտիրոսյան Ա., Երևան-Բաթում եթուղի. տոմսերի կրկնակի վաճառք նույն տեղերի համար, //Ազգ, 2010, 19 օգոստոսի:
«Հարավկովկասյան երկաթուղուց», ավելի ճիշտ` Երևան-Բաթում երթուղու սպասարկումից քաղաքացիների դժգոհությունները չեն նվազում: Խմբագրություն այցելած քաղաքացիները, որոնք իրենց հանգիստն էին անցկացրել Աջարիայում, պատմեցին Վրաստանում այս երթուղու գնացքում տեղի ունեցածի մասին: