 | Հարգելի բարեկամ
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության ինտերնետային կայքում: Յուրաքանչյուր այցելու այստեղ կգտնի ոլորտին վերաբերող թարմ ու հրատապ նորությունները, բազմաթիվ հարցերի պատասխաններ, կծանոթանա նախարարության գործունեությանն ու ծրագրերին, դրանց կատարման ընթացքին:
Հուսով ենք, այցելու-նախարարություն պարբերական հանդիպումները կայքէջում կվերաճեն օգտակար եւ ամուր համագործակցության, կդառնա հանրության եւ շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների հետ բաց երկխոսության միջոց:
Հարգելի այցելու, կայքի միջոցով բացի տեղեկատվություն ստանալուց, Դուք հնարավորություն ունեք ինչպես Ձեզ հուզող, այնպես էլ համակարգին վերաբերող` երկրի տարբեր հատվածներում ծագող հրատապ խնդիրների բացահայտման ու լուծման համար դիմել եւ ստանալ պատասխաններ նախարարության պատասխանատուներից: Ձեր բոլոր առաջարկներն ու մտահոգությունները կլինեն մեր ուշադրության կենտրոնում:
Մանուկ Վարդանյան
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար
Կենսագրություն |