Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են ԱԶԲ վարկային ծրագրով արդեն իրականացված գյուղական ճանապարհների վերականգնման աշխատանքներին եւ դրական գնահատել այն: Կողմերը վստահեցրել են, որ գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի դրական արդյունքները լավ եւ ամուր հիմք կհանդիսանան հետագա նոր ծրագրերի իրականացման համար:
Նախարար Գ.Սարգսյանը խոսելով «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրի մասին, շեշտել է, որ այն շատ մեծ եւ կարեւոր ծրագիր է, եւ հույս է հայտնել , որ այս տարի արդեն կսկսվեն մայրուղու հետ կապված աշխատանքները: Նա հայտնել է, որ այդ գործընթացը կազմակերպելու նպատակով առաջիկայում կստեղծվի նոր` Ծրագրերի իրականցման կազմակերպություն (ԾԻԿ):
Բացի այդ, կողմերը քննարկել են նաեւ ԱԶԲ վարկային այլ ծրագրեր, մասնավորապես, “Հյուսիս-հարավ” երկաթուղու կառուցման ծրագրի նախապատրաստական եւ խորհրդատվական աշխատանքները, եւ այդ ծրագրի հետագա համաֆինանսավորման հնարավոր տարբերակները:
Հասարակության հետ կապերի բաժին
|