Հանդիպման ընթացքում քննարկվեցին այս տարի Երեւանում անցկացվելիք Առևտրատնտեսական և գիտատեխնիական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի աշխատանքներին վերաբերող կազմակերպչական հարցեր: Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գ.Սարգսյանն է:
Երեանում կայանալիք հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն նաեւ տրանսպորտի ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության նոր` ազատականացված համաձայնագրի ստորագրման հնարավորության, Երևան-Սոֆիա-Երևան ուղիղ ավիաչվերթի կազմակերպման մասին: Ամենայն հավանականությամբ նիստի ընթացքում կկայանա նաեւ հայ-բուլղարական գործարար համագումար:
Նշենք, որ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է 2008թ.-ի դեկտեմբերի 9-10-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:
|