HomeMailMapEnglishRussian
 
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը փետրվարի 17-ին ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:17.02.2010  



Նախարարը ողջունելով նորանշանակ դեսպանին տեղեկացրեց, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ ձեւավորվել են գործընկերային հարաբերություններ, եւ վերջիններս սերտորեն համագործակցում են մի շարք համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման հարցերում:
 
Դեսպան Վ.Կովալենկոն կարեւորելով երկու երկրների տարբեր մարզերի միջեւ համագործակցությունը` անհրաժեշտ համարեց մեծացնել համատեղ հետաքրքրությունների շրջանակը` շեշտը դնելով փոքր բիզնեսի զարգացմանը:
Վ.Կովալենկոն հետաքրքրվեց նաեւ Հայաստանում ֆիլատելիայի զարգացմամբ, ինչպես նաեւ նոր նամականիշերի թողարկմամբ:  
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցեր:

lur170210_01.doc         
 

08 Սեպտեմբեր 2010


Ճանապարհային
քարտեզ


ԹԵԺ ԳԻԾ



Back to Armenia