HomeMailMapEnglishRussian
 
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը մասնակցում է Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 9-10-ը անցկացվող"Ներդրումային եւ առեւտրային հնարավորությունները Հայաստանում" թեմայով` "ԱՐՄԵՔՍ2010" միջազգային համաժողովին: 10.02.2010  



 Նախարարը ողջունելով համաժողովի մասնակիցներին նշել է, որ միջոցառման նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության ներդրումային մեծ ունակություն ունեցող բնագավառների ներկայացումն է և համագործակցության նոր եզրերի ի հայտ բերումը:
Խոսելով ներդրումային ծրագրերի մասին` Գ.Սարգսյանն անդրադարձել է տրանսպորտի և հաղորդակցության բնագավառներին նշելով, որ այդ երկու ճյուղերը մեծ դեր ունեն տնտեսության ընդհանուր զարգացման գործում: Մասնավորապես, նախարարն առանձնացրել է "Հյուսիս-Հարավ" ավտոմոբիլային ճանապարհի կառուցման եւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագծերը: Գ.Սարգսյանը նշել է, որ երկու բարեկամական երկրների միջև ուղիղ երկաթուղային կապի ստեղծումը կհանդիսանա ոչ միայն խթանիչ ուժ երկկողմ բեռնաշրջանառության համար, այլև կկապի Պարսից Ծոցի և Սև ծովի խոշորագույն նավահանգիստները` հնարավորություն ստեղծելով անհամեմատ մեծացնել Իրանի և Հայաստանի տարանացիկ նշանակությունը, իսկ "Հյուսիս-Հարավ" ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը կբարձրացնի ներկայիս գործող Իրանի հետ սահմանամերձ Մեղրի քաղաքից մինչև վրացական Փոթի և Բաթումի նավահանգիստներ տանող ավտոմոբիլային ճանապարհի թե’ որակը և թե’ թողունակությունը:
 Գ.Սարգսյանը մանրամասն ներկայացրել է երկու նախագծերի իրականացման ընթացքը եւ պատրաստակամություն հայտնել քննարկելու իրանական ընկերությունների մասնակցությունը  նախագծերի իրականացման բոլոր փուլերին:


lur100210_01.doc         
 

08 Սեպտեմբեր 2010


Ճանապարհային
քարտեզ


ԹԵԺ ԳԻԾ



Back to Armenia