ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 41-Ն ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 360-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգի`
1. Հաստատել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովի 2006 թվականի հուլիսի 11-ի թիվ 41-Ն արձանագրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 16-ի “Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության մրցութային հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 27-Ն արձանագրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի մի շարք հրամաններում փոփոխություն կատարելու մասին” թիվ 360-Ա հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի “բ” ենթակետը:
3. Երևան (“Երկաթգծի կայարան” երթակարգավարական կետ) – գյուղ Քասախ – Երևան միկրոավտոբուսային թիվ 273-Ա երթուղու ժամանակավոր (մինչև նոր մրցույթի անցկացումը և արդյունքների ամփոփումը) սպասարկման համար լիազորել “Տիգրան” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
4. Երևան (“Հյուսիսային” ավտոկայարան) – գյուղ Ձորավանք – Երևան ավտոբուսային թիվ 322 երթուղու ժամանակավոր (մինչև նոր մրցույթի անցկացումը և արդյունքների ամփոփումը) սպասարկման համար լիազորել “Հայկ և եղբայրներ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
5. “Հայավտոկայարան” փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ա.Նիկողոսյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան փոփոխություններ կատարել միջմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների սպասարկման պայմանագրերում:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղար Թ.Ղալեչյանին` ապահովել սույն հրամանի տեղադրումը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ինտերնետային կայքում:
7. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին:
|