HomeMailMapEnglishRussian
 
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
Մրցութային հանձնաժողովի 2006թվականի հունիս 16-ի թիվ 40-Ն արձանագրությունը հաստատելու եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մի շարք հրամաններում փոփոխություններ կատարելու մասին23.06.2006  



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի ԹԻՎ 40-Ն ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգի`
1. Հաստատել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովի 2006 թվականի հունիսի 16-ի թիվ 40-Ն արձանագրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. 2006 թվականի հունիսի 9-ին անցկացված մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված կազմակերպությունների համար սահմանել միջմարզային միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման հետևյալ ժամկետները`
ա) “Միհրան և Որդիներ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն – Արմավիր (ավտոկայարան) – Վանաձոր (ավտոկայարան) – Արմավիր միկրոավտոբուսային թիվ 219 երթուղի - 4 տարի,
բ) “Արտակ – Քաջիկ եղբայրներ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն - Երևան (“Այրարատ կինոթատրոն” երթակարգավարական կետ) – Արագած (Թալին) – Երևան միկրոավտոբուսային թիվ 541 երթուղի - 4 տարի,
գ) “Վեդու ԲՈւԱՏ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն - Երևան (“Սևանի փողոց” երթակարգավարական կետ) – գյուղ Ուրծաձոր – Երևան միկրոավտոբուսային թիվ 480 երթուղի - 4 տարի,
դ) “Աննա և Մարիաննա” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն - Երևան (“Պարոնյան փողոց” երթակարգավարական կետ) – գյուղ Ոսկեհատ – Երևան միկրոավտոբուսային թիվ 509 երթուղի - 4 տարի:
3. Հաստատել միջմարզային միկրոավտոբուսային նոր երթուղիների ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի:
4. Հաստատել միջմարզային`
ա) Երևան (“Իսահակյան փողոց” երթակարգավարական կետ) – Սևան (երթակարգավարական կետ) – Երևան միկրոավտոբուսային թիվ 317 երթուղու նոր չվացուցակը` համաձայն թիվ 3 հավելվածի,
բ) գյուղ Այգուտ – Երևան (“Հյուսիսային” ավտոկայարան) – գյուղ Այգուտ միկրոավտոբուսային թիվ 335 երթուղու չվացուցակը` համաձայն թիվ 4 հավելվածի,
գ) գյուղ Ծաղկահովիտ – Երևան (“Շիրակ” երթակարգավարական կետ) – գյուղ Ծաղկահովիտ միկրոավտոբուսային թիվ 496 երթուղու չվացուցակը` համաձայն թիվ 5 հավելվածի,
դ) գյուղ Օշական – Երևան (“Պարոնյան փողոց” երթակարգավարական կետ) – գյուղ Օշական միկրոավտոբուսային թիվ 497 երթուղու չվացուցակը` համաձայն թիվ 6 հավելվածի,
ե) Երևան (“Շիրակ” երթակարգավարական կետ) – գյուղ Մանթաշ – Երևան ավտոբուսային թիվ 528 երթուղու նոր չվացուցակը` համաձայն թիվ 7 հավելվածի,
զ) Երևան (“Շիրակ” երթակարգավարական կետ) – գյուղ Ծաղկահովիտ – գյուղ Հնաբերդ – Երևան ավտոբուսային թիվ 536 երթուղու նոր չվացուցակը` համաձայն թիվ 8 հավելվածի,
է) Երևան (“Կենտրոնական” ավտոկայարան) – Թալին (ավտոկայարան) – Երևան միկրոավտոբուսային թիվ 538 երթուղու նոր չվացուցակը` համաձայն թիվ 9 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի մի շարք հրամաններում կատարել հետևյալ փոփոխությունները.
ուժը կորցրած ճանաչել`
ա) 2002 թվականի հունվարի 18-ի թիվ 5 հրամանի 2-րդ կետի 38-րդ ենթակետը,
բ) 2002 թվականի հուլիսի 29-ի թիվ 163-Ա հրամանի 1-ին կետի 21-րդ ենթակետը,
գ) 2005 թվականի ապրիլի 1-ի թիվ 107-Ա հրամանի 3-րդ կետի “ժ” ենթակետը,
դ) 2005 թվականի մայիսի 6-ի թիվ 153-Ա հրամանի 2-րդ կետի “խթ” ենթակետը,
ե) 2005 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 306-Ա հրամանի 2-րդ կետի “ժա” ենթակետը,
զ) 2006 թվականի հունվարի 27-ի թիվ 27-Ա հրամանի 5-րդ կետը,
է) 2006 թվականի ապրիլի 4-ի թիվ 91-Ա հրամանի 3-րդ կետի “թ” ենթակետը:
6. “Հայավտոկայարան” փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ա.Նիկողոսյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան փոփոխություններ կատարել միջմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների սպասարկման պայմանագրերում, իսկ հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ կնքել երթուղիների սպասարկման պայմանագիր:
7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղար Թ.Ղալեչյանին` ապահովել սույն հրամանի տեղադրումը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ինտերնետային կայքում:
8. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ.Բեգլարյանին:


hraman23-06-2006.doc         
 

08 Սեպտեմբեր 2010


Ճանապարհային
քարտեզ


ԹԵԺ ԳԻԾ



Back to Armenia