HomeMailMapEnglishRussian
 
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
Մրցութային հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 39-Ն արձանագրությունը հաստատելու եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մի շարք հրամաններում փոփոխություններ կատարելու մասին20.06.2006  



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 39-Ն ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգի`
1. Հաստատել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 39-Ն արձանագրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել Երևան (“Իսահակյան փողոց” երթակարգավարական կետ) – Սևան (երթակարգավարական կետ) – Երևան միջմարզային ավտոբուսային թիվ 316 երթուղու նոր չվացուցակը` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի մի շարք հրամաններում կատարել հետևյալ փոփոխությունները.
ուժը կորցրած ճանաչել`
ա) 2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 423-Ա հրամանի 2-րդ կետի “է” ենթակետը,
բ) 2005 թվականի մայիսի 3-ի թիվ 142-Ա հրամանի 2-րդ կետի “է” ենթակետը:
4. Երևան (“Իսահակյան փողոց” երթակարգավարական կետ) – Սևան (երթակարգավարական կետ) – Երևան ավտոբուսային թիվ 316 երթուղու ժամանակավոր (մինչև նոր մրցույթի անցկացումը և արդյունքների ամփոփումը) սպասարկման համար լիազորել “Ա.Ա.Ա. – ՏՐԱՆՍՍԵՎ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
5. "Հայավտոկայարան" փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ա.Նիկողոսյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան փոփոխություններ կատարել միջմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների սպասարկման պայմանագրերում, իսկ հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ կնքել երթուղիների սպասարկման պայմանագիր:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղար Թ.Ղալեչյանին` ապահովել սույն հրամանի տեղադրումը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ինտերնետային կայքում:
7. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին: 


hraman20-06-2006_01.doc         
 

08 Սեպտեմբեր 2010


Ճանապարհային
քարտեզ


ԹԵԺ ԳԻԾ



Back to Armenia