ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 38-Ն ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգի`
1. Հաստատել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 19-ի թիվ 38-Ն արձանագրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. 2006 թվականի մայիսի 12-ին անցկացված մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված կազմակերպությունների համար սահմանել միջմարզային ավտոբուսային միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման հետևյալ ժամկետները`
ա) "Աննա և Մարիաննա" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն - գյուղ Ոսկեվազ – Երևան ("Պարոնյան փողոց" երթակարգավարական կետ) – գյուղ Ոսկեվազ ավտոբուսային թիվ 545 երթուղի - 4 տարի,
բ) “ԴԱՆՏ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն - Երևան (“Նորքի զանգված” երթակարգավարական կետ) – Ջրվեժ – Ձորաղբյուրի ամառանոցներ – Երևան միկրոավտոբուսային թիվ 296 երթուղի - 4 տարի,
գ) “Լիգա” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն - Երևան (“Այրարատ կինոթատրոն” երթակարգավարական կետ) – գյուղ Նորաշեն – Երևան միկրոավտոբուսային թիվ 462 երթուղի - 4 տարի,
դ) “Լիգա” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն - գյուղ Գետազատ – Երևան (“Այրարատ կինոթատրոն” երթակարգավարական կետ) – գյուղ Գետազատ միկրոավտոբուսային թիվ 485 երթուղի - 4 տարի,
ե) “Լիգա” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն - գյուղ Ջրահովիտ – Երևան (“Այրարատ կինոթատրոն” երթակարգավարական կետ) – գյուղ Ջրահովիտ միկրոավտոբուսային թիվ 486 երթուղի - 3 տարի:
3. Հաստատել միջմարզային`
ա) Վանաձոր (ավտոկայարան) – Բերդ (ավտոկայարան) – Վանաձոր միկրոավտոբուսային թիվ 424 երթուղու նոր չվացուցակը` համաձայն թիվ 2 հավելվածի,
բ) Վանաձոր (ավտոկայարան) – գյուղ Այգեձոր – Վանաձոր ավտոբուսային թիվ 431 երթուղու նոր չվացուցակը` համաձայն թիվ 3 հավելվածի,
գ) Երևան (“Կենտրոնական” ավտոկայարան) – Բերդ (ավտոկայարան) – Երևան ավտոբուսային թիվ 656 երթուղու նոր չվացուցակը` համաձայն թիվ 4 հավելվածի,
դ) Բերդ (ավտոկայարան) – Երևան (“Կենտրոնական” ավտոկայարան) – Բերդ ավտոբուսային թիվ 657 երթուղու նոր չվացուցակը` համաձայն թիվ 5 հավելվածի,
ե) Նոյեմբերյան (ավտոկայարան) – Երևան (“Կենտրոնական” ավտոկայարան) – Նոյեմբերյան ավտոբուսային թիվ 664 երթուղու նոր չվացուցակը` համաձայն թիվ 6 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի մի շարք հրամաններում կատարել հետևյալ փոփոխությունները.
ուժը կորցրած ճանաչել`
ա) 2002 թվականի մարտի 7-ի թիվ 37 հրամանի 2-րդ կետի 6-րդ, 14-րդ ենթակետերը,
բ) 2002 թվականի մայիսի 13-ի թիվ 78 հրամանի 3-րդ-ին կետի 25-րդ ենթակետը,
գ) 2003 թվականի մայիսի 8-ի թիվ 98-Ա հրամանի 1-ին կետի 1.5 ենթակետը,
դ) 2005 թվականի մայիսի 6-ի թիվ 153-Ա հրամանի 2-րդ կետի “իզ”, “իթ”, “ծէ” ենթակետերը,
ե) 2005 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 434-Ա հրամանի 5-րդ կետը:
5. "Հայավտոկայարան" փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ա.Նիկողոսյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան փոփոխություններ կատարել միջմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների սպասարկման պայմանագրերում, իսկ հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ կնքել երթուղիների սպասարկման պայմանագիր:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղար Թ.Ղալեչյանին` ապահովել սույն հրամանի տեղադրումը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ինտերնետային կայքում:
7. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին:
|