HomeMailMapEnglishRussian
 
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
Մրցութային հանձնաժողովի 2006թվականի մայիսի 6-ի թիվ 37-Ն արձանագրությունը հաստատելու եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մի շարք հրամաններում փոփոխություններ կատարելու մասին10.05.2006  



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ԹԻՎ 37-Ն ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգի`
1. Հաստատել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 6-ի թիվ 37-Ն արձանագրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Չորս տարի սպասարկման ժամկետ սահմանել 2006 թվականի մայիսի 5-ին անցկացված Երևան ("Աբովյանի պուրակ" երթակարգավարական կետ) – Չարենցավան (ավտոկայարան) – Երևան միկրոավտոբուսային թիվ 276 երթուղու սպասարկման իրավունքի հատկացման մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված "Չարենցավանի ԲՈւԱՏ" բաց բաժնետիրական ընկերությանը
3. Հաստատել Սպիտակ (ավտոկայարան) – Երևան (“Այրարատ կինոթատրոն” երթակարգավարական կետ) – Սպիտակ միջմարզային միկրոավտոբուսային թիվ 434 երթուղու նոր չվացուցակը` համաձայն թիվ 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի մի շարք հրամաններում կատարել հետևյալ փոփոխությունները.
ուժը կորցրած ճանաչել`
ա) 2004 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 306-Ա հրամանի 1-ին կետի “բ” ենթակետը,
բ) 2006 թվականի ապրիլի 4-ի թիվ 91-Ա հրամանի 5-րդ կետը:
5. “Հայավտո­կայարան” փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ա.Նիկողոսյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան փոփոխություններ կատարել միջմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների սպասարկման պայմանագրերում, իսկ հաղթող ճանաչված կազմակերպության հետ կնքել երթուղու սպասարկման պայմանագիր:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղար Թ.Ղալեչյանին` ապահովել սույն հրամանի տեղադրումը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ինտերնետային կայքում:
7. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին:

hraman10-05-2006.doc         
 

08 Սեպտեմբեր 2010


Ճանապարհային
քարտեզ


ԹԵԺ ԳԻԾ



Back to Armenia