HomeMailMapEnglishRussian
 
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
Մրցութային հանձնաժողովի 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 36-Ն արձանագրությունը հաստատելու եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մի շարք հրամաններում փոփոխություններ կատարելու մասին03.05.2006  



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԹԻՎ 36-Ն ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգի`
1. Հաստատել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովի 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 36-Ն արձանագրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. 2006 թվականի ապրիլի 14-ին անցկացված մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված կազմակերպությունների համար սահմանել միջմարզային միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման հետևյալ ժամկետները`
ա) “Դիլիջանի ԲՈւԱՏ” փակ բաժնետիրական ընկերություն - Երևան (”Հյուսիսային” ավտոկայարան) – Դիլիջան (ավտոկայարան) – Երևան միկրոավտոբուսային թիվ 651 երթուղի - 4 տարի,
բ) “Ավտոփայլ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն - Ծաղկաձոր –Երևան (“Ռելեի գործարան” երթակարգավարական կետ) – Ծաղկաձոր միկրոավտոբուսային թիվ 278-Ա երթուղի - 4 տարի:
3. Հաստատել Ապարան (ավտոկայարան) – Երևան (“Շիրակ” երթակարգավարական կետ) – Ապարան միջմարզային միկրոավտոբուսային թիվ 530-Ա երթուղու նոր չվացուցակը` համաձայն թիվ 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի մի շարք հրամաններում կատարել հետևյալ փոփոխությունները.
ուժը կորցրած ճանաչել`
ա) 2002 թվականի ապրիլի 16-ի թիվ 61 հրամանի 3-րդ կետի 1-ին, 19-րդ ենթակետերը,
բ) 2006 թվականի հունվարի 27-ի թիվ 27-Ա հրամանի 3-րդ կետի “թ” ենթակետը:
2005 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 343-Ա հրամանի 2-րդ կետի “ա” ենթակետի “4 տարի” բառերը փոխարինել “3 տարի” բառերով:
5. “Հայավտո­կայարան” փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ա.Նիկողոսյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան փոփոխություններ կատարել միջմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների սպասարկման պայմանագրերում, իսկ հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ կնքել երթուղիների սպասարկման պայմանագիր:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղար Թ.Ղալեչյանին` ապահովել սույն հրամանի տեղադրումը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ինտերնետային կայքում:
7. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին:
 
Հավելված N 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
"       "         2006թ.
N         հրամանի
 
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈւՆ N 36-Ն
20 ապրիլի 2006թ.                                            ք. Երևան
 
2006թ. ապրիլի 20-ին կայացավ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանս¬պորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություների ընտրության ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մրցութային հանձնաժողովի նիստ, որը ամփոփեց միջմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար 2006թ. ապրիլի 14-ին անցկացված մրցույթի արդյունքները և նախկին մրցույթներում հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից համալրման, փոփոխության ներկայացված ավտոմեքենաների գնահատման արդյունքները:
Մասնակցում էին հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության իրավաբանական վարչության պետ Ա.Հովսեփյանը; հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Ա.Պետրոսյանը; հանձնաժողովի քարտուղար, ՀՀ տրանսպորտային տեսչության ավտոմոբիլային տրանսպորտի կենտրոնական հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Ա.Ասատրյանը; հանձնաժողովի անդամներ` տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Կ.Աղաջանյանը; ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության վարչության ներկայացուցիչ Գ.Սանոյանը; Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մ.Բուռնուսուզյանը:

Օրակարգում
1. 2006 թվականի ապրիլի 14-ին անցկացված մրցույթի արդյունքների ամփոփման և նախկին մրցույթներում հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից համալրման, փոխարինման ներկայացված ավտոմեքենաների գնահատման հարցը:
1.1. Երևան(Հյուսիսային Ա/Կ) – Դիլիջան(Ա/Կ) – Երևան միկրոավտոբուսային թիվ 651 երթուղու սպասարկման իրավունքի հատկացման համար հայտարարված մրցույթի մասնակցության հայտ են ներկայացրել երկու կազմակերպություն`
1.1.1. □Տարոնի Արծիվ□ ՍՊ ընկերությունը, թվով 2 տրանսպորտային միջոցներով: Մրցութային հանձնաժողովի գնահատմանը ներկայացված բոլոր միկրոավտոբուսները ստացել են 30 միավորից բարձր գնահատական:
1.1.2. □Դիլիջանի ԲՈւԱՏ□ ՓԲ ընկերությունը, թվով 2 տրանսպորտային միջոցներով: Մրցութային հանձնաժողովի գնահատմանը ներկայացված բոլոր միկրոավտոբուսները ստացել են 30 միավորից բարձր գնահատական:
1.2. Երևան(Պարոնյան փողոց ե/կ) – ավան Արագած/Թալին/ – Երևան միկրոավտոբուսային թիվ 541 երթուղու սպասարկման իրավունքի հատկացման համար մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել մեկ կազմակերպություն` □Արտակ – Քաջիկ եղբայրներ□ ՍՊ ընկերությունը թվով չորս տրանսպորտային միջոցով: Մրցութային հանձնաժողովի գնահատմանը ներկայացվել է երեք միկրոավտոբուսներ, որոնցից`
ա) երկու միկրոավտոբուս ստացել է 30 միավորից բարձր գնահատական,
բ) մեկ միկրոավտոբուս հանվել է` արտաքին տեսքի, ուղևորասրահի և անվադողերի գնահատականների համար:
1.3. Ծաղկաձոր – Երևան(Ռելեի գործարան ե/կ) – Ծաղկաձոր միկրոավտոբուսային թիվ 278-Ա երթուղու սպասարկման իրավունքի հատկացման համար մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել մեկ կազմակերպություն` □Ավտոփայլ□ ՍՊ ընկերությունը թվով երկու տրանսպորտային միջոցով: Մրցութային հանձնաժողովի գնահատմանը ներկայացված բոլոր միկրոավտոբուսները ստացել են 30 միավորից բարձր գնահատական:
2. Մրցութային հանձնաժողովին է դիմել`
2.1. □Ավտոփայլ□ ՍՊ ընկերությունը, Երևան(Իսահակյան փողոց ե/կ) – Սևան(ե/կ) – Երևան միջմարզային միկրոավտոբուսային թիվ 317 երթուղին երկու տրանսպորտային միջոցով համալրելու խնդրանքով: Մրցութային հանձնաժողովի գնահատմանը ներկայացված բոլոր միկրոավտոբուսները ստացել են 30 միավորից բարձր գնահատական:
2.2. □Սամվել Մեսրոպ□ ՍՊ ընկերությունը, Արթիկ(Ա/Կ) – Ապարան – Երևան(ԿԱԿ) – Արթիկ միջմարզային ավտոբուսային թիվ 354 երթուղու մեկ տրանսպորտային միջոց փոխարինելու խնդրանքով: Մրցութային հանձնաժողովի գնահատմանը ներկայացված ավտոբուսը ստացել է 30 միավորից բարձր գնահատական:
2.3. □Միկրոավտոբուսային ՈւԱՏ□ ՓԲ ընկերությունը, Երևան(Նորքի զանգված ե/կ) – գ.Գառնի – գ.Գողթ – Երևան միջմարզային միկրոավտոբուսային թիվ 266 երթուղու մեկ տրանսպորտային միջոց փոխարինելու խնդրանքով: Մրցութային հանձնաժողովի գնահատմանը ներկայացված միկրոավտոբուսը ստացել է 30 միավորից բարձր գնահատական:
2.4. □Տիգրան□ ՍՊ ընկերությունը, Երևան(Ե/Գ կայարան ե/կ) – Աբովյան(Ա/Կ) – Երևան միջմարզային միկրոավտոբուսային թիվ 261 երթուղու մեկ տրանսպորտային միջոց փոխարինելու խնդրանքով: Մրցութային հանձնաժողովի գնահատմանը ներկայացված միկրոավտոբուսը հանվել է ապակիների վիճակի և ուղևորասրահի կահավորման և հարմարադասման գնահատականների համար:
2.5. □Սմարտսովթ□ ՍՊ ընկերությունը, Երևան(Այրարատ կ/թ ե/կ) – գ.Ակունք – գ.Գեղաշեն – Երևան միջմարզային միկրոավտոբուսային թիվ 267 երթուղու մեկ տրանսպորտային միջոց փոխարինելու խնդրանքով: Մրցութային հանձնաժողովի գնահատմանը ներկայացված միկրոավտոբուսը ստացել է 30 միավորից բարձր գնահատական:
2.6. □Սիլավո – Էքսպրես□ ՍՊ ընկերությունը, Երևան(Ե/Գ կայարան ե/կ) – Նոր Հաճն – գ.Արգել – Երևան միջմարզային միկրոավտոբուսային թիվ 253 երթուղու երկու տրանսպորտային միջոց փոխարինելու խնդրանքով: Մրցութային հանձնաժողովի գնահատմանը ներկայացված բոլոր միկրոավտոբուսները ստացել են 30 միավորից բարձր գնահատական:
2.7. □Թալինի ԱՏՃ□ ՓԲ ընկերությունը, Թալին(Ա/Կ) – Արմավիր(Ա/Կ) – Թալին միջմարզային ավտոբուսային թիվ 532 երթուղու մեկ տրանսպորտային միջոց փոխարինելու խնդրանքով: Մրցութային հանձնաժողովի գնահատմանը ներկայացված ավտոբուսը ստացել է 30 միավորից բարձր գնահատական:

Որոշվեց
1. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման պահանջները` 2006 թվականի ապրիլի 14-ին անցկացված մրցույթի և նախկին մրցույթներում հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից համալրման, փոփոխության ներկայացված ավտոմեքենաների գնահատման արդյունքները`
1.1. Երևան(Հյուսիսային Ա/Կ) – Դիլիջան(Ա/Կ) – Երևան միկրոավտոբուսային թիվ 651 երթուղու սպասարկման իրավունքի հատկացման մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչել □Դիլիջանի ԲՈւԱՏ□ ՓԲ ընկերությանը □ԳԱԶ-32213□ մակնիշի 875 ԼՏ 57, 876 ԼՏ 57  պ/հ թվով երկու միկրոավտոբուսներով` առաջադրված 1000 դրամ փոխադրավարձով:
1.2. Հաշվի առնելով գործող կարգի 47-րդ կետի □դ□ ենթակետի պահանջները Երևան(Պարոնյան փողոց ե/կ) – ավան Արագած/Թալին/ – Երևան միկրոավտոբուսային թիվ 541 երթուղու համար հայտարարված մրցույթը համարել չկայացած:
1.3. Ծաղկաձոր – Երևան(Ռելեի գործարան ե/կ) – Ծաղկաձոր միկրոավտոբուսային թիվ 278-Ա երթուղու սպասարկման իրավունքի հատկացման մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչել □Ավտոփայլ□ ՍՊ ընկերությանը □ԳԱԶ-32213□ մակնիշի 998 ԼՏ 64 (0323 Լ), 371 ՕԼ 64 պ/հ թվով երկու միկրոավտոբուսներով` առաջադրված 700 դրամ փոխադրավարձով:
2. Ընդառաջել`
2.1. □Ավտոփայլ□ ՍՊ ընկերության խնդրանքին` Երևան(Իսահակյան փողոց ե/կ) – Սևան(ե/կ) – Երևան միջմարզային միկրոավտոբուսային թիվ 317 երթուղին համալրել □ԳԱԶ-3221□ մակնիշի 55 ՏՏ 559 (2377 Լ), □Ֆորդ Տրանզիտ□ մակնիշի 616 ՍՏ 34 (2391 Լ) պ/հ միկրոավտոբուսներով:
2.2. □Միկրոավտոբուսային ՈւԱՏ□ ՓԲ ընկերության խնդրանքին` Երևան(Նորքի զանգված ե/կ) – գ.Գառնի – գ.Գողթ – Երևան միջմարզային միկրոավտոբուսային թիվ 266 երթուղու □ԳԱԶ-32213□ մակնիշի 923 ՏՍ 68 (0928 Լ) պ/հ միկրոավտոբուսը փոխարինել □ԳԱԶ-322132□ մակնիշի 04 ՏԼ 085 պ/հ միկրոավտոբուսով: Միաժամանակ ղեկավարվելով գործող կարգի 54-րդ կետի պահանջներով` առաջարկություն ներկայացնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին մեկ տարով նվազեցնել երթուղու սպասարկման իրավունքի հատկացման ժամկետը:
2.3. □Սմարտսովթ□ ՍՊ ընկերության խնդրանքին` Երևան(Այրարատ կ/թ ե/կ) – գ.Ակունք – գ.Գեղաշեն – Երևան միջմարզային միկրոավտոբուսային թիվ 267 երթուղու □ԳԱԶ-32213□ մակնիշի 02 ԼՕ 788 (1092 Լ) պ/հ միկրոավտոբուսը փոխարինել □ԳԱԶ-32213□ մակնիշի 43 ՏԼ 247 պ/հ միկրոավտոբուսով:
2.4. □Սիլավո – Էքսպրես□ ՍՊ ընկերության խնդրանքին` Երևան(Ե/Գ կայարան ե/կ) – Նոր Հաճն – գ.Արգել – Երևան միջմարզային միկրոավտոբուսային թիվ 253 երթուղու □Ֆորդ Տրանզիտ□ մակնիշի 17 ԼԼ 950 (2454 Լ), 56 ՕՕ 123 (2441 Լ) պ/հ միկրոավտոբուսները փոխարինել □Ֆորդ Տրանզիտ□ մակնիշի 01 ՍԼ 245, □ԳԱԶ-322132-220□ մակնիշի 03 ՍՕ 629 պ/հ միկրոավտոբուսներով:
2.5. □Թալինի ԱՏՃ□ ՓԲ ընկերության խնդրանքին` Թալին(Ա/Կ) – Արմավիր(Ա/Կ) – Թալին միջմարզային ավտոբուսային թիվ 532 երթուղու □ՊԱԶ-672Մ□ մակնիշի 198 ՍԼ 24 (0162 Լ) պ/հ ավտոբուսը փոխարինել □Իվեկո Տուրբո Դեյլի□ մակնիշի 365 ՍԼ 24 պ/հ ավտոբուսով:
3. Մերժել`
3.1. □Սամվել Մեսրոպ□ ՍՊ ընկերության Արթիկ(Ա/Կ) – Ապարան – Երևան(ԿԱԿ) – Արթիկ միջմարզային ավտոբուսային թիվ 354 երթուղու տրանսպորտային միջոց փոխարինելու խնդրանքը, ղեկավարվելով գործող կարգի 25-րդ կետի պահանջներով:
3.2. □Տիգրան□ ՍՊ ընկերության Երևան(Ե/Գ կայարան ե/կ) – Աբովյան(Ա/Կ) – Երևան միջմարզային միկրոավտոբուսային թիվ 261 երթուղու տրանսպորտային միջոց փոխարինելու խնդրանքը:
4. Հաշվի առնելով, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի հունվարի 27-ի թիվ 27-Ա հրամանով Ապարան(Ա/Կ) – Երևան(Շիրակ ե/կ) – Ապարան միկրոավտոբուսային թիվ 530-Ա երթուղու հաստատված չվացուցակով նախատեսված ծառայությունների սպասարկման համար □Տարոն – Ռաֆիկ□ ՍՊ ընկերության կողմից սահմանված կարգով համալրմանը համարժեք տրանսպորտային միջոց չի ներկայացվել` առաջարկություն ներկայացնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին վերականգնելու երթուղու նախկին` թվով չորս ծառայություններով 2005 թվականի մայիսի 6-ի թիվ 153-Ա հրամանով հաստատված չվացուցակը:
Հիմք`  2006թ. ապրիլի 14-ի մրցութային  թերթիկը առդիր 2 թերթից, մրցութային ամփոփիչ թիրթիկը առդիր 1 թերթից և □Ավտոփայլ□ ՍՊ, □Սամվել Մեսրոպ□ ՍՊ, □Միկրոավտոբուսային ՈւԱՏ□ ՓԲ, □Տիգրան□ ՍՊ, □Սմարտսովթ□ ՍՊ, □Սիլավո – Էքսպրես□ ՍՊ, □Թալինի ԱՏՃ□ ՓԲ ընկերությունների գրությունները: 5. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հաստատմանը ներկայացնել սույն արձանագրությունը:
 
Մրցութային հանձնաժողովի`
նախագահ                            Ա. Հովսեփյան
նախագահի տեղակալ         Ա. Պետրոսյան
քարտուղար                          Ա. Ասատրյան
անդամներ                             Կ. Աղաջանյան
                                              Գ. Սանոյան
                                              Մ. Բուռնուսուզյան

hraman03-05-2006.doc         
 

08 Սեպտեմբեր 2010


Ճանապարհային
քարտեզ


ԹԵԺ ԳԻԾ



Back to Armenia