HomeMailMapEnglishRussian
 
27.01.2012
Հունվարի 28-ի ժամը 17.00-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. Դեռևս շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով հանրապետության բոլոր ճանապարհներին կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման շուրջօրյա ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
25.01.2012
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունվարի 25-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին, Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինին եւ "Օրանժ Արմենիա" ընկերության տնօրեն Բրունո Դյութուային:
24.01.2012
Ժնեւում աշխատանքն է սկսել Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) Համաշխարհային ռադիոհաղորդակցության կոնֆերանսը (WRC-12), որին մասնակցում է նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը:
23.01.2012
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ըստ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների նախարարության հաղորդած տվյալների, հունվարի 23-ի ժամը 16.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Պասանաուրի-Լարսի հատվածում երթևեկությունը սահմանափակված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Պասանաուրի-Գուդաուրի /Պոստա/ այլ հատվածներում երթևեկությունը բաց է այլ տիպի մեքենաների համար: Գուդաուրի /Պոստա/ - Կոբի հատվածում մեքենաների երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար:
 
23.01.2012
Հունվարի 23-ի ժամը 15.30-ի դրությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 (Ձորագես) ճանապարհահատվածում առկա քարաթափումը մաքրված է: ճանապարհը բաց է և երթևեկելի:
ամբողջությամբ >>  

2012 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

28 Հունվար 2012

ԻրավիՃակը
հանրապետության
ավտոճանապարհներին



Ճանապարհային
քարտեզ





21.12.2011թ.

ՏԿ նախարար
Մ. Վարդանյանի ելույթը տարեկան ամփոփիչ ասուլիսում
  • ԴԻՏԵԼ

ԹԵԺ ԳԻԾ

“ՀԿԵ” ՓԲԸ










Back to Armenia